Քվեարկություն

Ո՞րն է Ալավերդու երիտասարդության՝ առավել աշխուժացման պատճառը վերջին տարիներին:
 
Ողջույնի խոսք

Հարգելի երիտասարդներ,

Սիրով ողջունում ենք Ձեզ Ալավերդու Երիտասարդական Միության պաշտոնական կայքում: Ժամանակի պահանջով ստեղծված այս կայքի նպատակն է առավել հասանելի դարձնել Միության գործունեությունը: Ակնկալում ենք նաեւ Ձեր ակտիվ ներգրավվածությունը եւ մասնակցությունը մեր ծրագրերին:


Նորություններ

06.02.2010 2010թ. փետրվարի 1-ից 5-ը Ալավերդու երիտասարդական միությունը կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Երիտասարդական ձմեռ – 2010» միջոցառումների շարքը, որն իր մեջ ներառում էր շախմատի և բրեյն ռինգի առաջնություններ, սեմինար-քննարկումներ և երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես: Միջոցառման հանդիսավոր բացումը մեկնարկեց բրեյն ռինգի 1-ին փուլով` նախ «ԱԵՄ» և «Մանես», ապա «Զեփյուռ» և «Գրոսմաստեր» թիմերի միջև:
Մանրամասն...

31.01.2010 2010թ. հունվարի 30-ին ԱԵՄ-ի անդամները, կատարելով իրենց խոստումը, կրկին այցելեցին Վանաձորի մանկատուն` արդեն հարազատ դարձած իրենց ընկերներին տեսակցության և միասին լավ ժամանակ անցկացնելու: Այս անգամ երիտասարդներին միացել էին նաև Ալավերդու դպրոցների աշակերտական խորհուրդները, որոնք ԱԵՄ-ի անդամների հետ միասին մանկատան երեխաների համար ձեռք էին բերել խաղալիքներ, գրենական պիտույքներ, հագուստ և այլ նվերներ:
Մանրամասն...

20.08.2009 Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդական ամառ - 2009» միջոցառումների շարքի հանդիսավոր փակումն ու մրցանակաբաշխությունը:

14.08.2009 Ամառային արձակուրդներին ալավերդցի ուսանողներին անակնկալ էր սպասվում: ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի եւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ուսանողները անմոռանալի պահեր անցկացրին Սեւանում: Միջոցառումը բազմաբովանդակ էր՝ ժամանց, խաղեր, պարեր, քննարկումներ եւ առաջարկություններ:

20.07.2009 Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդական ամառ - 2009» միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը: Այն իր մեջ ներառում է սպորտային եվ ինտելեկտուալ տարբեր մրցաշարեր, շաբաթօրյակներ, սեմինար-քննարկումներ, բանավեճեր, երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես եվ այլն: Բացմանը հաջորդեց Բրեյն ռինգի առաջին փուլը:

 

Այցելուներ

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր14
mod_vvisit_counterԵրեկ32
mod_vvisit_counterԱյս շաբաթ14
mod_vvisit_counterՆախորդ շաբաթ290
mod_vvisit_counterԱյս ամիս607
mod_vvisit_counterՆախորդ ամիս1516
mod_vvisit_counterԸՆԴԱՄԵՆԸ4474

Online (20 րոպե առաջ): 3

Հեղինակ


Այս կայքը «Բետանեթ» ընկերության նվերն է Ալավերդու Երիտասարդական Միությանը

Free template 'Feel Free' by [ Anch ] Gorsk.net Studio. Please, don't remove this hidden copyleft!